Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է չգերազանցի 20,5 մկմոլ/լ-ը: Դրանից բարձր ցուցանիշը խոսում է լյարդի գործունեության խանգարման մասին, որն արդյունք է էրիթրոցիտների ախտաբանական քայքայման կամ ոչ նորմալ գործունեության, նաև լյարդի կողմից ակտիվ նյութերը կլանելու ունակության նվազման:

Ազատ բիլիռուբինը (անուղղակի) տոքսիկ է լյարդի բջիջների համար: Այն լյարդում միանում է գլլուկորոնաթթվի հետ և վերափոխվում ոչ տոքսիկ (ուղղակի) բիլիռուբինի, որը հետագայում հեռանում է օրգանիզմից:

Պատճառները
 
Հիպերբիլիռուբինէմիա կարող է ի հայտ գալ և՛ հիվանդագին, և՛ ֆիզիոլոգիական պատճառներով: ֆիզիոլոգիական դիտվում է որոշ դեղերի անվերահսկելի ընդունման, երկարատև քաղցի դեպքերում: Նորածինների մոտ առաջին օրերին բիլիռուբինը բարձր է նյութափոխականության գործընթացների անհասության հետևանքով: Դիտվում է նաև մոր և պտղի ռեզուս-հակադրության ժամանակ, որը երկարատև ազդելու դեպքում վտանգավոր է և բուժում է պահանջում:

Բիլիռուբինի բարձրացմանը նպաստող ախտաբանական վիճակները.

  • լյարդի խնդիրներ․ հարուցիչների ազդեցության կամ քրոնիկ ալկոհոլիզմի հետևանքով,
  • լեղուղիների հիվանդություններ, օրինակ, լեղաքարային հիվանդության ժամանակ,
  • ներքին օրգանների ուռուցքային հիվանդություններ, որոնց արդյունքում խանգարվում է լեղու հոսքը,
  • գենետիկ հիվանդություններ․ օրինակ՝ բարորակ հիպերբիլիռուբինեմիա (Ժիլբերի համախտանիշ),
  • որովայնի խոռոչի քրոնիկ հիվանդություններ,
  • վնասվածքներ՝ բազմակի հեմատոմաներով։

Բիլիռուբինի ցուցանիշի բարձրացմանը նպաստում են անառողջ ապրելակերպը, ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը, սթրեսները:

 

Դասակարգումը

Տարբերում են ուղղակի և անուղղակի բիլիռուբինէմիա: Առաջինի դեպքում խանգարված է լեղու հոսքը, որի հետևանքով այն անցնում է արյան մեջ: Դա բնորոշ է լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքներին, լեղաքարային խնդիրներին, լյարդի ցիռոզին:

Անուղղակի բիլիռուբինը բարձրանում է էրիթրոցիտների մեծ քանակով քայքայման արդյունքում. դա տեղի է հեմոլիտիկ սակավարյունության, բարորակ հիպերբիլիռուբինէմիայի ժամանակ: Ոչ հաճախ կարող է արտահայտվել նորածինների մոտ՝ մոր կաթի ազդեցությամբ (Լյուսի-դրիսկոլի համախտանիշ):

Ախտանշանները

Բիլիռուբինի մեծ քանակն արյան մեջ արտաքուստ արտահայտվում է մաշկի, աչքի կարծրաթաղանթի, քիմքի և լեզվի հետին հատվածի տարբեր ինտենսիվության դեղնությամբ: Լյարդի ախտաբանության դեպքում մաշկի երանգը նարնջագույն է, հեմոլիտիկ սակավարյունության ժամանակ՝ կիտրոնագույն, լեղուղիների խնդիրների դեպքում՝ կանաչա-դեղնավուն:

Հեմոլիտիկ սակավարյունության դեպքում լինում են նաև գլխապտույտ, տենդ, թուլություն, սրտխփոց, արյան ճնշման բարձրացումներ:

Հիպերբիլիռուբինեմիայի ախտանշաններից են նաև.

  • Ցավ՝ ստամոքսում և աջ թուլակողում,
  • սրտխառնոց, փսխման կծկումներ,
  • բերանում՝ մետաղական համ,
  • ամենաչնչին սննդից անգամ՝ ստամոքսի վքնածություն,
  • ախորժակի անկում,
  • հոգեհուզական վիճակի վատացում՝ ընկճվածություն, գրգռվածություն, շուտ հոգնածություն։

Ախտորոշումը

 

Առաջին հերթին, անհրաժեշտ է ժխտել վտանգավոր հիվանդությունները՝ ուռուցքներ, լյարդի ցիռոզ, հեպատիտ:

Իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
   

  • արյան և մեզի ընդհանուր քննություն, կենսաքիմիական հետազոտություն,
  • որովայնի օրգանների ՈՒՁՀ,
  • գենետիկ հիվանդությունների համար համապատասխան թեստեր։

Բուժումը

Բուժման ռազմավարությունը կախված է ախտաբանության պատճառից, և մեծավ մասամբ պահանջում է համակարգային մոտեցում՝ դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, սննդակարգի պահպանում:

Վիրուսային հեպատիտի դեպքում նշանակվում են հակավիրուսային դեղեր, լեղու հոսքի խանգարման ժամանակ՝ լեղամուղներ, լեղաքարային խնդրի դեպքում հարկ է լինում դիմել վիրահատական միջամտության և այլն:

Սննդակարգը

Սնունդը պետք է լինի սպիտակուցով հարուստ, իսկ ճարպերի և ածխաջրատների քանակն անհրաժեշտ է սահմանափակել: Սնվել պետք է օրական 5-6 անգամ, կերակուրն օգտագործել տաք վիճակում՝ խաշած կամ քերած մթերքով:

Խորհուրդ է տրվում.

  • խաշած, ոչ յուղոտ միս և ձուկ,
  • հնդկաձավարի և վարսակի շիլա,
  • կաթնաթթվային մթերք, ոչ յուղոտ կաթնաշոռ,
  • խաշած և խորոված բանջարեղեն,
  • հատապտղային և բանջարեղենային հյութեր, մասուրի հյութ,
  • սպիակուցներով հարուստ ձվածեղ։


Սննդից պետք է հանել ապխտած, աղի, մարինացված մթերքը, ճարպոտ միսը, պահածոները, լոբազգիները, հրուշակեղենը, կրեմները, շոկոլադը, գազավորված ըմպելիքը, սուր համեմունքը, «արագ սնունդը»:

Ելքը

Հիպերբիլիռուբինեմիայի ելքը կախված է առկա հիվանդությունից:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ